Logo

«Մայամիի» հաղթանակն ու ռեկորդը փլեյ-օֆֆում, «Օկլահոման» դարձյալ ուժեղ էր «Նյու Օրլեանից»

11:33 / 25.04.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում «Մայամի Հիթը» 111-101 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բոսթոն Սելթիքսի» նկատմամբ՝ հավասարեցնելով շարքի հաշիվը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Սելթիքսի» թեթև հարձակվող Ջեյլեն Բրաունը, որը վաստակել է 33 միավոր: Նրա թիմակից Ջեյսոն Թեյթումը հավաքել է 28 միավոր:

«Մայամին» սահմանել է ակումբային ռեկորդ՝ NBA-ի փլեյ-օֆֆի մեկ խաղում գրանցելով 3 միավորանոց 23 հաջող նետում:

Կանադացի Շեյ Գիլջես-Ալեքսանդրի 33 միավորն օգնել է «Օկլահոմա Սիթի Թանդերին», որը տանը 124-92 հաշվով հաղթել է «Նյու Օրլեան Պելիկանսին» ու շարքի հաշիվը դարձրել 2-0: 

NBA, 1/8 եզրափակիչ

«Բոսթոն» - «Մայամի»՝ 101:111  (27:28, 34:30, 18:27, 22:26)

Շարքի հաշիվը՝ 1:1

«Օկլահոմա» - «Նյու Օրլեան»՝ 124:92  (35:22, 28:28, 29:24, 32:18)

Շարքի հաշիվը՝ 2:0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա