Logo

Մայամի. Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները

20:57 / 25.03.2025Թենիս
null

Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 15-րդ ռակետ) և Յակուբ Մենշիկն (Չեխիա, 54-րդ ռակետ) են։

Դիմիտրովը 1/8 եզրափակիչում 6-4, 7-5 հաշվով պայքարից դուրս թողեց Բրենդոն Նակաշիմային (ԱՄՆ, 32-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 24 րոպե։

Հաջորդ փուլում բուլղարացի թենիսիստի մրցակիցը կլինի Կասպեր Ռուդ (Նորվեգիա, 6-րդ ռակետ) - Ֆրանսիսկո Սերունդոլո (Արգենտինա, 24-րդ ռակետ) զույգի հաղթողը։

19-ամյա Մենշիկն առանց պայքարի դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը` Տոմաշ Մախաչը (Չեխիա, 21-րդ ռակետ), վնասվածքի պատճառով կորտ դուրս չի եկել։

Մենշիկը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երկրորդ ռակետ) - Արթուր Ֆիլս (Ֆրանսիա, 18-րդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ