Logo

Մայամի. Սաբալենկան քառորդ եզրափակիչում է

23:52 / 24.03.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Բելառուս թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ Դանիել Քոլինզին: Սաբալենկան ամերիկուհուն հաղթեց 1 ժամ 18 րոպեում:

Սաբալենկան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի հաղթող, չինուհի Չժեն Ցինվենի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ