Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի 1/8 եզրափակիչ:
Բելառուս թենիսիստուհին 1/16 եզրափակիչում հանդիպեց ռումինուհի Ելենա Գաբրիելա Ռուզեին: Առաջին սեթում Սաբալենկան աշխարհի 102-րդ ռակետին հաղթեց 6-1 հաշվով: Ռուզեն հետագայում վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:
Դեռևս հայտնի չէ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը: