Logo

Մայամի. Մեդվեդևը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

10:32 / 29.03.2023Վիդեո
null

Ռուս թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս է եկել Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երրորդ շրջանում Մեդվեդևը հաղթել է ֆրանսիացի Քենթեն Ալիսին (79-րդ ռակետ)՝ 6-4, 6-2 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 11 րոպե:

Քառորդ եզրափակիչում ռուս թենիսիստն ուժերը կչափի ամերիկացի Քրիստոֆեր Յուբենկսի հետ (119-րդ ռակետ):

Մայամիի մրցաշարը մեկնարկել է մարտի 22-ին և կավարտվի ապրիլի 4-ին: Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն եվրո է: Գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա