Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները և չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը:
Քառորդ եզրափակիչում Մեդվեդևը 6-2, 7-6 (9-7) հաշվով ուժեղ էր աշխարհի 23-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիից։ Պայքարը տևել է 1 ժամ 42 րոպե: Ավելի վաղ Սիները 6-4, 6-2 հաշվով հաղթել էր չեխ Թոմաշ Մախաչին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգերը կորոշվեն Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 2-րդ ռակետ) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 12-րդ ռակետ) և Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - Ֆաբիան Մարոժան (Հունգարիա, 57-րդ ռակետ) դիմակայություններում։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է:


