Logo

Մայամի. Խաչանովը մեկնարկեց Կիրյոսի դեմ խաղում հաղթանակով

22:04 / 21.03.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մասթերսում» պայքարը սկսեց երկրորդ շրջանից և հաղթեց աշխարհի 892-րդ ռակետ Նիկ Կիրյոսին, որն այս մրցաշար վերադարձավ երեք տարվա ընդմիջումից հետո:

Աշխարհի 23-րդ ռակետը 1 ժամ 16 րոպեում ավստրալացուն հաղթեց 7-6, 6-0 հաշվով:

Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 15-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ