Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարի անց վերադառնում է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից, մրցակիցը կորոշվի որակավորման փուլի արդյունքում:
Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասին:
Մայամիի «Մասթերսը» կանցկացվի մարտի 19-30-ը։