Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճեց Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում Խաչանովը 6-3, 6-2 հաշվով հաղթեց արգետինացի Ֆրանչեսկո Չերունդոլոյին: Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:
Երրորդ շրջանում աշխարհի 16-րդ ռակետը պայքարից դուրս էր թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին (երրորդ ռակետ), իսկ մինչև այդ առավելության էր հասել չեխ Իրժի Լեգեչկայի (44-րդ ռակետ) և արգենտինացի Թոմաս Մարտինի (73-րդ ռակետ) նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Խաչանովն ուժերը կչափի ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի հետ, որն ավելի վաղ ուժեղ էր գտնվել ամերիկացի Քրիստոֆեր Յուբենկսից:
Մայամիի մրցաշարը մեկնարկել է մարտի 22-ին և կավարտվի ապրիլի 2-ին: Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն եվրո է: Գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն է: