Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:
Աշխարհի 16-րդ ռակետը երրորդ շրջանում երեք սեթում 6-1, 5-7, 7-6 (7-5) հաշվով հաղթեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին (21-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 48 րոպե:
Խաչանովը 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ (5-րդ ռակետ):


