Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Էլինա Ավանեսյանը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս են եկել երրորդ շրջան:
Աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը երկու սեթում 6-2, 6-4 հաշվով հաղթել է Սերբիան ներկայացնող Լասլո Ջերեին: Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե: Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ։
21-ամյա Էլինա Ավանեսյանը (65-րդ ռակետ) հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին: Հայ թենիսիստուհին երեք սեթում առավելության է հասել 6-1, 4-6, 6-3 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 54 րոպե: Ավանեսյանը հաջորդ փուլում կմրցի ամերիկուհի Դանիել Քոլինզի հետ:
Տղամարդկանց պայքարում երրորդ շրջան են դուրս եկել նաև աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը, երրորդ ռակետ Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը:
Իսպանացի Ալկարասը մեկնարկում հաղթել է իր հայրենակից Ռոբերտո Կարբալյես Բաենային: 20-ամյա թենիսիստը 1 ժամ 25 րոպե տևած մրցախաղում հաղթել է 6-2, 6-1 հաշվով:
Ալկարասը 1/16 եզրափակիչում կմրցի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ:
Իտալացի Սիները երկու սեթում 6-3, 6-4 հաշվով հաղթել է իր հայրենակից Անդրեա Վավասորիին: Սիները հաջորդ փուլում կմրցի հոլանդացի Տալոն Գրիկսպորի հետ։
Ռուս Մեդվեդևն էլ 1/32 եզրափակիչում հաղթել է Հունգարիան ներկայացնող Մարտոն Ֆուչովիչին՝ 6-4, 6-2։ Մրցախաղը տևել է 1 ժամ 19 րոպե: Մեդվեդևը 1/16 եզրափակիչում կհանդիպի բրիտանացի Քեմերոն Նորիին:


