Logo

Մայամի. Ջոկովիչի մրցակիցը եզրափակիչում

10:43 / 29.03.2025Թենիս
null

Յակուբ Մենշիկը (54-րդ ռակետ) դուրս է եկել Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչ։

Չեխ թենիսիստը կիսաեզրափակիչում 7-6 (7-4), 4-6, 7-6 (7-4) հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 27 րոպե։

19-ամյա թենիսիստը եզրափակիչում կմրցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 5-րդ ռակետ) դեմ։ Վճռորոշ մրցախաղը կկայանա մարտի 30-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ