Մայամիի «Մասթերսում» հայտնի է կանանց մենախաղի եզրափակիչի զույգը:
Երկրորդ կիսաեզրափակիչում ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան 7-6, 5-7, 6-3 հաշվով հաղթել է ֆիլիպինցի Ալեքսանդրա Էալային և եզրափակիչում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ:
Մայամիի «Մասթերսի» մրցանակային ֆոնդը 9 միլիոն դոլար է:
Մրցաշարի նախորդ մրցաշրջանի հաղթողն ամերիկուհի Դանիել Քոլինզն էր, որը եզրափակիչում հաղթել էր Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային:


