Աշխարհի 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում երկու սեթում 6-3, 7-5 հաշվով հաղթեց հունգարացի Ֆաբիան Մարոժանին (57-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 38 րոպե:
Զվերևը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երկրորդ ռակետ) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 12-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը:


