Logo

Մայամի. Ալկարասի սենսացիոն պարտությունն ու Ջոկովիչի հաղթանակը

12:51 / 22.03.2025Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։

Իսպանացի թենիսիստը երկրորդ փուլում 7-5, 4-6, 3-6 հաշվով պարտվել է Դավիդ Գոֆենին (Բելգիա, 55-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 20 րոպե։

Գոֆենի հաջորդ մրցակիցը կլինի Բրենդոն Նակաշիման (ԱՄՆ, 32-րդ ռակետ)։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել և դուրս եկել 1/16 եզրափակիչ։

Սերբ թենիսիստը երկրորդ փուլում 6-0, 7-6 (7-1) հաշվով առավելության է հասել Ռինի Հիջիկատայի (Ավստրալիա, 86-րդ ռակետ) դեմ մրցախաղում։

37-ամյա Ջոկովիչը երրորդ փուլում կհանդիպի Կամիլյո Ուգո Կարաբելիին (Արգենտինա, 65-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ