«Սպա-Ֆրանկորշամ» մրցուղում կայացավ Ֆորմուլա-1-ի Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլը, որը հաղթեց «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը: Երկրորդ արդյունքը գրանցեց «Ֆերարիի» ներկայացուցիչ Կառլոս Սայնսը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» պիլոտ Սերխիո Պերեսը:
Ֆորմուլա-1-ի 7-ակի հաղթող Լյուիս Հեմիլթոնը, որը ներկայացնում է «Մերսեդեսը», զբաղեցրեց 7-րդ տեղը:
Ֆորմուլա-1, Բելգիայի Գրան պրիի որակավորում
- Մաքս Ֆերստապեն, «Ռեդ Բուլ»՝ 1:43.655
- Կառլոս Սայնս, «Ֆերարի»՝ +0.632
- Սերխիո Պերես, «Ռեդ Բուլ»՝ +0.797
- Շառլ Լեկլեր, «Ֆերարի»՝ +0.888
- Էստեբան Օկոն, «Ալպին»՝ +1.515
- Ֆերնանդո Ալոնսո, «Ալպին»՝ +1.703
- Լյուիս Հեմիլթոն, «Մերսեդես»՝ +1.838
- Ջորջ Ռասել, «Մերսեդես»՝ +2.111
- Ալեքսանդեր Ալբոն, «Ուիլյամս»՝ +2.172
- Լանդո Նորիս, «Մաքլարեն»՝ +2.513
Երրորդ սեգմենտ չեն հասել Դանիել Ռիկարդոն («Մաքլարեն»), Պյեր Գասլին («Ալֆա Տաուրի»), Գուանյույ Չժոուն («Ալֆա Ռոմեո»), Լենս Սթրոլը («Ասթոն Մարտին») և Միկ Շումախերը («Հաաս»):
Երկրորդ սեգմենտ չեն հասել Սեբաստյան Ֆետելը («Ասթոն Մարտին»), Նիկոլաս Լատիֆին («Ուիլյամս»), Քևին Մագնուսենը («Հաաս»), Յուկի Ցունոդան («Ալֆա Տաուրի») և Վալտերի Բոտասը («Ալֆա Ռոմեո»):
Բելգիայի Գրան պրին կկայանա օգոստոսի 28-ին, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: Բելգիայի Գրան պրին ուղիղ հեռարձակմամբ կլինի «Վիվառո Սպորտ +»-ի եթերում:


