Logo

Մաուրիսիո Պոչետինոն ազգային հավաքական գլխավորեց

10:59 / 11.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: ԱՄՆ-ի հավաքականը կգլխավորի Մաուրիսիո Պոչետինոն:

Արգենտինացին փոխարինել է Գրեգ Բերհալտերին, որը պաշտոնանկ էր արվել Կոպա Ամերիկա-2024-ից հետո:

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն էր հայտնել, որ 2026 թվականի տնային Մունդիալում թիմի ղեկն աստղային մարզիչ ստանձնի: Ամերիկացիները սկզբում առաջարկ են արել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Յուրգեն Կլոպին, բայց մերժում են ստացել, իսկ Պոչետինոյի հետ հաջողվել է պայմանավորվել:

52-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր Լոնդոնի «Չելսին», որի հետ Պրեմիեր լիգայում գրավել է 6-րդ տեղը: Մինչև այդ նա մարզել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Տոտենհեմը» և այլ ակումբներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ