Իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարին հնարավորություն է ունեցել վերադառնալ Անգլիա: Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլյան տեղեկացնում է, որ իտալական «Լացիոյից» հեռանալուց օրեր անց 65-ամյա մասնագետը 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Նոթինգհեմ Ֆորեսթից»:
Սարիին առաջարկել են ամռանը մեծ տրանսֆերային բյուջե և ֆուտբոլիստներ ընտրելու լայն լիազորություններ, եթե թիմը պահպանի տեղը Պրեմիեր լիգայում: Այդուհանդերձ, մարզիչը մերժել է առաջարկը։
Իտալացին ցանկանում է մինչև ամառ վերականգնել ուժերը և հետո նոր թիմ գլխավորել: Չի բացառվում, որ անգլիական ակումբն ամռանը կրկին կփորձի հրավիրել Սարիին:
Հիշեցնենք, որ Մաուրիցիոն Անգլիայում աշխատել է «Չելսիում», որի հետ 2019 թվականին դարձել է Եվրոպա լիգայի հաղթող:


