Logo

Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Միլանը»

10:53 / 21.02.2025Ֆուտբոլ
null

Իտալացի հանրահայտ մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Milan Press-ը:

66-ամյա մասնագետին նշանակելու շանսերը կավելանան, եթե տեխնիկական տնօրեն Ժոֆրե Մոնկադային փոխարինի Ֆաբիո Պարատիչին, որը ժամանակին աշխատել է Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Տոտենհեմում»:

Հիշեցնենք, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում պարտվել էր նիդերլանդական «Ֆեյենորդին» և դուրս էր մնացել պայքարից:

Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմն Ա Սերիայում վաստակել է 41 միավոր և 7-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա