Իտալացի անվանի մասնագետ Մաուրիցիո Սարին հայտնել է, որ երազում է գլխավորել արգենտինական «Բոկա Խունիորսը».
««Բոկա Խունիորսը գլխավորելը կիրականացնի իմ երազանքը։ Դա խելահեղ երազանք է, չգիտեմ` կիրականանա՞ այն, թե՞ ոչ։ Բայց կցանկանայի նման շանս ստանալ։ Լինել «Բոկայի» մարզիչը «Բոմբոներա» ստադիոնում անհավանական փորձ կլինի»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
65-ամյա Սարին մարզչական կարիերայի ընթացքում մարզել է իտալական մի շարք ակումբներ, այդ թվում` «Նապոլին», «Լացիոն», «Էմպոլին», «Վերոնան», «Պեսկարան»։ Նա 2018-2019 թթ. աշխատել է նաև Լոնդոնի «Չելսիում», իսկ այժմ գործազուրկ է:
«Բոկա Խունիորսն» Արգենտինայի 35-ակի չեմպիոն է, երկրի քառակի գավաթակիր, Լիբերտադորեսի գավաթի 6-ակի դափնեկիր։ Ակումբն այժմ մարզում է 45-ամյա արգենտինացի մասնագետ Դիգեո Մարտինեսը։