Logo

Մաունթը կրկին վնասվածք է ստացել և երկար ժամանակ չի խաղա

17:09 / 23.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը հերթական վնասվածքն է ստացել։

Sky Sports-ի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմին 10 շաբաթ չի օգնի։ Մաունթի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել մեկ շաբաթ առաջ կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիի մեկնարկում (2-1): Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը ստիպված է եղել փոխարինել խաղացողին հանդիպման 15-րդ րոպեին։

Ընդհանուր առմամբ՝ Մաունթն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա