Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Մաուրոն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին հանդերձարանում, երբ նա խաղում էր իտալական ակումբում։
«Կարիք չկա նրան համեմատել Մարադոնայի հետ։ Դիեգոն շատ սիրված էր թիմակիցների կողմից, մինչդեռ Ռոնալդուն ավազակ էր հանդերձարանում:
Եղել է դեպք, երբ Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բարձրացրել թիմակցի վրա: Կիեզան պետք է անձամբ պատմի այդ մասին, պետք է ավելի համարձակ լինել։
Այդ պատճառով Պիրլոն «Յուվենտուսի» ղեկին իր վերջին խաղում Ռոնալդուին խաղադաշտ դուրս չէր բերել»,- Մաուրոյի խոսքը մեջբերում է Tuttojuve-ն:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» գույները պաշտպանել էր 2018-2021 թվականներին:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն անցյալ ամռանն էր վերադարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել: