Logo

Մատիչը նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

12:17 / 05.03.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Մատիչը ցանկանում է մնալ ակումբում և շարունակել ելույթները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: 34-ամյա ֆուտբոլիստին կառաջարկվի մեկ տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Մատիչը հռոմեական ակումբ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականի հունիսին: Ավելի վաղ փորձառու ֆուտբոլիստը ելույթ է ունեցել Լոնդոնի «Չելսիում» և պորտուգալական «Բենֆիկայում»:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մատիչը մասնակցել է 23 խաղի, խփել մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ը 4 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա