Իտալիայի առաջնության նորեկ «Սասուոլոն» հայտարարել է կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի մասին:
37-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
«Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը նախորդ 2 տարին անցկացրել էր «Լիոնում»:
Իտալիայում Մատիչը խաղացել է «Ռոմայում», որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան:

