Logo

Մեսիի եղբայր. «Լապորտան անշնորհակալ է»

21:18 / 08.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եղբայր Մաթյասը հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնը չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա»:

«Լեոն կվերադառնա՞ «Բարսելոնա», սա հեշտ հարց է։ Հիշում եմ՝ Բարսելոնայի թերթերից մեկի վերնագիրը՝ «Մեսին պետք է վերադառնա «Բարսելոնա»»: Ես կավելացնեի՝ «Հա-հա, մենք չենք վերադառնա «Բարսելոնա», և եթե վերադառնանք, մանրակրկիտ մաքրում կանենք: Այդ թվում՝ հեռացնելով անշնորհակալ Լապորտային:

Ինձ համար «Բարսելոնան» հայտնի դարձավ միայն Մեսիի շնորհիվ։ «Ռեալն» արդեն հայտնի էր: Յուրաքանչյուրը, որը հնարավորություն ունի այցելել Բարսելոնա և տեսնել ակումբի թանգարանը, կհասկանա, որ «Բարսելոնայի» թանգարանը Մեսիի թանգարանն է:

Երկրպագուները պետք է փողոց դուրս գային՝ պահանջելով, որ Լապորտան հեռանա, իսկ Մեսին մնա։ Իսպանացիները դավաճաններ են»,- Մեսիի եղբոր խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին՝ 778 խաղում խփած 672 գոլով դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ