Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հյումելսը խոսել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակում չընդգրկվելու մասին:
«Ինձ համար ցավալի է, քանի որ այս պահին ես Գերմանիայի լավագույն 5 պաշտպաններից մեկն եմ: Գիտեմ, որ մարտին է հայտացուցակը ձևավորվել: Եթե այդ ժամանակ նման մարզավիճակում լինեի, ապա կարող էի հայտնվել Եվրոյում:
Նագելսմանի հետ զրույցում ասել եմ, որ պատրաստ եմ նստել պահեստայինների նստարանին: Նա գիտեր իմ դիրքորոշման մասին, բայց Յուլիանը շեշտը դնում է տարիքի և ֆիզիկական վիճակի վրա»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Մաթս Հյումելսը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ: