Իտալական «Ռոմայի» գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը կարող է հունվարին ավարտել կարիերան, հայտնում է Sky Sports-ը:
35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 23 րոպե խաղաժամանակ է ստացել հռոմեական թիմի կազմում: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դժգոհ է և պատրաստ է հունվարին հեռանալ թիմից: Եթե գերմանացին լավ առաջարկներ չստանա այլ ակումբներից, կավարտի մարզական կարիերան:
Հիշեցնենք, որ Հումելսը նախկինում խաղացել էր Մյունխենի «Բավարիայում» և Դորտմունդի «Բորուսիայում»: