Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը դարձել է «Դեր Կլասիկերներին» ամենաշատը մասնակցած ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
«Դեր Կլասիկերը» Մյունխենի «Բավարիայի» հետ դիմակայությունն է: 35-ամյա Հումելսն գերմանական ամենահայտնի դիմակայությունում հատել է 29 խաղի շեմը: Պաշտպանը շրջանցել է լեգենդար Միխայել Ցորկին, որը մասնակցել է 28 «Դեր Կլասիկերների»:
Հիշեցնենք, որ Հումելսը նաև խաղացել է «Բավարիայի» կազմում:


