Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը նշել է Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստին.
«Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն այս պահին Մարսել Զաբիտցերն է։ Ես նրա խաղը դիտել եմ մարզադաշտից Ավստրիա - Նիդերլանդներ (3-2) հանդիպմանը։
Զաբիտցերի արագությունը, թեթևությունը, թիմակիցների հետ համագործակցությունը պաշտպանությունում աշխատելը, գնդակը տեղաշարժելու արագությունը «Բորուսիայում» հազվադեպ տեսել նրա խաղում։ Նա տարբերվում է ավստրիական հիանալի թիմում»,- մեջբերում է Metro-ն։
30-ամյա Զաբիտցերը Եվրո-2024-ում Ավստրիայի հավաքականի կազմում 3 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Լոթար Մաթեուսը Գերմանիայի հավաքականի կազմում 1980 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։