Logo

Մատեյս դե Լիխտը դժգոհ է «Բավարիայում» իր կարգավիճակից

22:25 / 22.09.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտը դժգոհ է իր կարգավիճակից, տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Bild-ին։ 

Նիդերլանդցի պաշտպանին դուր չի գալիս, որ մրցաշրջանի մեկնարկում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գրեթե խաղաժամանակ չի տալիս իրեն։ Դե Լիխտը մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել միայն Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, որտեղ «Բավարիան» պարտվեց «Լայպցիգին» (0-3): 

Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի 4 խաղերում էլ Դե Լիխտը դուրս է եկել փոխարինման։ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա առհասարակ դաշտ դուրս չեկավ։ 

Պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո փորձել է անմիջապես հեռանալ ստադիոնից, մինչդեռ Դե Լիխտը հայտնի է լրատվամիջոցների հետ ջերմորեն շփումով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա