Logo

Մատեո Բերետինին` Կիտցբյուելի մրցաշարի հաղթող

17:55 / 27.07.2024Թենիս
null

Աշխարհի 50-րդ ռակետ Մատեո Բերետինին հաղթել է Կիտցբյուելի ATP-250 շարքի մրցաշարում։

Ավստրիայում կայացած մրցաշարի եզրափակիչում իտալացի թենիսիստը 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել Հյուգո Գաստոնի (Ֆրանսիա, 91-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։

Բերետինին մրցաշարի ընթացքում մրցակցիներին չի պարտվել ոչ մի սեթ, վաստակել է 250 միավոր և ATP դասակարգման աղյուսակի հերթական թարմացումից հետո կբարելավի դիրքը 10 կետով ու կբարձրանա 40-րդ տեղ։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ իտալացին նվաճել էր նաև Գշտադի ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ