Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Քրիստալ Փելաս» - «Միլուոլ» հանդիպման (3-1) 8-րդ րոպեին տանտերերի ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան գնդակի համար պայքար է մղել, երբ մրցակցի դարպասապահ Ռոբերտսը գնդակը հեռացնելիս ոտքով հարվածել է նրա գլխին ու լուրջ վնասվածք պատճառել (տեսանյութ), ինչից հետո Մատետան հոսպիտալացվել է, հաղորդում է Goal-ը:
Ռոբերտսն առաջինը հարվածել է գնդակին, սակայն չափազանց վտանգավոր է խաղացել: Հեղինակավոր մրցավար Մայքլ Օլիվերը սկզբում նույնիսկ խախտում չի արձանագրել, միայն VAR-ի միջամտությունից հետո է ուղիղ կարմիր քարտ ցույց տվել:
Ֆրանսիացի հարձակվողին երկարատև բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից: Իրավիճակն ավելի է լարվել, երբ «Միլուոլի» որոշ երկրպագուներ վանկարկել են. «Թողեք, թող մեռնի»:
«Մրցավարի հիմնական գործառույթներից է խաղացողներին պաշտպանելը: Եթե սա վտանգավոր խաղ չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»,- X-ում գրել է «Արծիվների» The Palace Way երկրպագուական էջը:
Մեկ այլ երկրպագու Մայքլ Օլիվերին անվանել է «երկրի ամենավատ մրցավարը» և նրան «աշխատանքից ազատելու» կոչ արել, քանի որ դրվագին ուշ է արձագանքել:
«Կարծում եմ՝ սա ամենաանխոհեմ մարտահրավերն է, որ ես երբևէ տեսել եմ»,- BBC-ի եթերում ասել է «Քրիստալ Փելասի» նախագահ, համասեփականատեր Սթիվ Փերիշը:
"That is the most reckless challenge on a football pitch I think I've ever seen."
— Match of the Day (@BBCMOTD) March 1, 2025
Crystal Palace chairman and co-owner Steve Parish has spoken about Millwall keeper Liam Roberts' challenge on Jean-Philippe Mateta. pic.twitter.com/gkcR9IMSEI
Michael Oliver didn’t give this as a red card in real time! pic.twitter.com/W0f9qQr0H4
— Sam Pilger (@sampilger) March 1, 2025
Mateta has been down for 7 minutes and just being taken off on a stretcher after being kicked in the head. Michael Oliver waved play on and didn't even give a free kick. And they call him the best ref in the league 🙃
— CG (@CMG3432) March 1, 2025
Ժան-Ֆիլիպ Մատետայի առողջական վիճակի մասին տեղեկություն այս պահին չկա: