Անգլիական «Քրիստալ Փելասի» ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան գլխին հարված ստանալուց և պատգարակով խաղադաշտից հեռանալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում` դիմելով երկրպագուներին:
«Շնորհակալ եմ բոլորիդ բարի հաղորդագրությունների համար, ես լավ եմ։ Հուսով եմ, որ շատ շուտով կվերադառնամ: Եվ ես ավելի ուժեղ կլինեմ, քան երբևէ: Տղաներն այսօր հիանալի աշխատանք կատարեցին: Ես ձեզ սիրում եմ»,- գրել է Մատետան:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Քրիստալ Փելաս» - «Միլուոլ» հանդիպման (3-1) 8-րդ րոպեին Մատետան գնդակի համար պայքար է մղել, երբ մրցակցի դարպասապահ Ռոբերտսը գնդակը հեռացնելիս ոտքով հարվածել է նրա գլխին ու լուրջ վնասվածք պատճառել (տեսանյութ), ինչից հետո Մատետան հոսպիտալացվել էր:
A message from JP 🥹
— Crystal Palace F.C. (@CPFC) March 1, 2025
We love you. #CPFC pic.twitter.com/nyooljhftw