Logo

Матч ТВ. Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում չի վերադառնա խաղադաշտ

22:52 / 09.04.2025• Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։

«Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը։

Զախարյանը փետրվարից ապաքինվում է ազդրի քառագլուխ մկանի վնասվածքից։ Նա նախորդ տարի օգոստոսին էլ ոտքի ծանր վնասվածք էր ստացել և բաց թողել 6 ամիս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ