«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերան շարունակել Պրիմերայում։ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով «Բարսելոնան» է հետաքրքրված՝ հաղորդում է Daily Star-ը։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույններն» անցյալ ամառ են ցանկացել թիմ հրավիրել Մատային, բայց նա ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
Կատալոնական ակումբը ծրագրում է Մատային թիմ հրավիրել հաջորդ ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ձմռանը՝ «Չելսիից»։