Logo

Մաստանտուոնո. «Կյանքս կտամ այս մարզաշապիկի համար»

16:05 / 14.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն իր շնորհանդեսի ընթացքում վստահեցրել է՝ իր երազանքն իրականացել է, հայտնում է Marca-ն:

«Այսօր իմ երազանքն իրականություն է դարձել: Խաղալու եմ բոլոր ժամանակների լավագույն ակումբում: Խոստանում եմ՝ կյանքս կտամ այս մարզաշապիկի համար: Դուք տեսնելու եք՝ ինչպես է խաղում «Ռեալի» երկրպագուն: Շնորհակալ եմ նախագահ Ֆլորենտինո Պերեսին այս վստահության համար: Շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, որոնք միշտ օգնել են ինձ: Առանց նրանց ես այսօր այստեղ չէի լինի»,- ասել է արգենտինացին:

18-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթից» 45 միլիոն եվրոյով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ