Logo

Մաստանտուոնո. «Ես «Ռեալի» երկրպագու եմ, բայց Մեսին ինձ համար լավագույնն է»

21:57 / 19.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն Լիոնել Մեսիին համարում է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում, գրում է Marca-ն։

«Ես խաղում եմ «Ռեալում»՝ աշխարհի ամենամեծ ակումբում, բայց ինձ համար Մեսին լավագույնն է, և այդպես կլինի, քանի դեռ նա չի ավարտել կարիերան։

Ես Մեսիի հետ հանդես եմ գալիս ազգային հավաքականում, և նա անհավանական է։ Ամեն անգամ կորցնում եմ խոսելու ունակությունս, երբ նա գնդակով է լինում։ Նա չի դադարում հիացնել իր խաղընկերներին»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը։

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ