Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին», սոցցանցերում հայտնել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։
Նրա տեղեկություններով՝ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ:
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական գրանդում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսիի հետ խաղացել էր նաև Արգենտինայի հավաքականում:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն: