MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին «Շարլոթի» դեմ կանոնավոր առաջնության խաղում (1-0) մնացել պահեստայինների նստարանին:
«Ցանկանում էինք խաղաժամանակ տրամադրել Լեոյին, բայց քանի որ կարմիր քարտ ստացանք, իսկ Մեսին խաղային պրակտիկայի խնդիր ուներ, որոշեցինք խնայել նրան ու ռիսկի չդիմել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։
37-ամյա Մեսին մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց էր թողել «Ինտեր Մայամիի» նախորդ երկու հանդիպումները։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը «Շառլոթի» դեմ խաղում 38-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր արգենտինացի դարպասապահ Օսկար Ուստարին։