
տուր
01 Հունվար 1970 - 12:16
- 
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը մեկնաբանել է ԱԱ 2022 ընտրական փուլում Իսլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք անցանք հակագրոհի, ես փոխանցում ստացա, գնացի կենտրոնական պաշտպանի վրա: Կարողացա խաբքով շրջանցել նրան և հարվածել հեռավոր անկյունը: Մենք հարձակման գծի ֆուտբոլիստներ ենք ու պարտավոր ենք օգտագործել մեր պահերը:
Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել և օգնել հավաքականին հաղթել: Բոլոր տղաները կռվեցին, ներդրեցին իրենց ուժերը 200 տոկոսով: Կարծում եմ՝ արժանի հաղթանակ տարանք:
Ընդմիջմանը մարզիչը մեզ հուշեց, թե որտեղ ազատ տարածություններ կան, խորհուրդ տվեց գնդակ ստանալ մրցակցի մեջքի հետևում: Մենք սկսեցինք օգտագործել ազատ տարածությունները: Երբ խփեցինք առաջին գոլը, խաղը բացվեց: Այդ պատճառով ավելի շատ ազատ տարածություններ ունեցանք և օգտվեցինք դրանից:
Սա իմ առաջին խաղն էր հավաքականում՝ երկրպագուների ներկայությամբ: Անհավանական աջակցություն էր, խելահեղ մթնոլորտ: Շնորհակալ ենք երկրպագուներին, որոնք մեզ առաջ էին մղում և ուժ տալիս: Նրանք թիմի իսկական 12-րդ խաղացող են, և մենք շատ շնորհակալ ենք նրանց», – ասում է Բայրամյանը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
