Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Լյաոնին Շենյան» ակումբի մարզիչ Դուան Սինին 8 ամսով որակազրկել է մրցավարին ապտակելու համար, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Չինացի մասնագետը նաև տուգանվել է 150 հազար յուան (19 հազար եվրո)։
Միջադեպը հուլիսի 23-ին տեղի էր ունեցել «Նանցզին Սիթի» - «Լյաոնին Շենյան» (4:0) Չինաստանի Առաջին լիգայի հանդիպման ժամանակ։ Խաղի գլխավոր մրցավար Չեն Հաոն կարմիր քարտ էր ցուցադրել Դուան Սինին, որը պատասխանել էր ապտակով։



