Չարենցավանի «Վանում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն. գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը նախկինում գլխավորել է Պլովդիվի «Բոդև 2» և Գելենջիկի «Վիստա» թիմերը, ինչպես նաև աշխատել է Հայաստանի պատանեկան հավաքականներում, «Ուրարտու» և «Կիզիլ Ժար» ակումբներում՝ որպես ֆիզպատրաստվածության մարզիչ։ Նա նաև գլխավոր մարզիչի օգնական է եղել Կոպենհագենի «Ֆրեմադ Ամագերում» և Պլովդիվ «Բոդևում»։
Հովհաննիսյանի մարզչական կազմում ընդգրկվել են Հայկ Ավետիսյանը, Արտյոմ Առաքելյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը։