Վիգոյի «Սելտայում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարլուշ Կարվալյալը։ 56-ամյա պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Կարվալյալի նախորդ աշխատավայրն էր ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Վահդան»։ Նա հայտնի է «Բրագայում» աշխատանքով։ Պորտուգալական ակումբի հետ մարզիչը նվաճել է երկրի գավաթն ու խաղացել եվրագավաթներում։
Նոյեմբերի 2-ին «Սելտայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է արգենտինացի Էդուարդո Կոուդետան, որը 2020 թվականից էր աշխատում իսպանական ակումբում։
Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետո «Սելտան» 11 միավորով 16-րդ տեղում է։