Logo

Մարզչական նշանակումներ բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

19:03 / 07.11.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

2023 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային հարթակներում: 2017 թվականին գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին: Նա երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007-2009-ին եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015-ին՝ Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ