Logo

Մարզչական նշանակում Պրեմիեր լիգայում

14:41 / 10.11.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Նեյթան Ջոնս

Ուելսցի մասնագետ Նեյթան Ջոնսը նշանակվել է անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են 3,5 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

49-ամյա Նեյթան Ջոնսն առաջին անգամ կաշխատի Պրեմիեր լիգայում։ Վերջին 2 տարիներին նա գլխավորում էր Անգլիայի Չեմպիոնշիփում խաղացող «Լութոն Սիթին», իսկ դրանից առաջ աշխատում էր «Սթոք Սիթիում»։

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ջոնսը կփոխարինի ավստրիացի Ռալֆ Հազենհյուտլին, որն օրեր առաջ էր պաշտոնանկ արվել։ Անգլիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Սաութհեմփթոնը» 12 միավոր 18-րդ տեղում է։ Նոյեմբերի 12-ին թիմը Պրեմիեր լիգայում կհյուրընկալվի «Լիվերպուլին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ