Logo

Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ մարզական կոչումներ են ստացել

19:10 / 18.07.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հուլիսի 18-ին մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Գոռ Բունիաթյանին, հրաձիգներ Հայկ Մինասյանին և Անահիտ Սարգսյանին, բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանին, Դավիթ Սաֆարյանին, Միսակ Տեփանյանին, կարատեիստներ Հենրիկ Հայկյանին և Գոռ Ներսիսյանին, լողորդներ Տիգրանին Գրիգորյանին, Պետրոս Ստեփանյանին, սամբիստներ Ալեքս Խաչատրյանին, Սամվել Ղազարյանին, Մհեր Մելոյանին, վոլեյբոլ մարզաձևի ներկայացուցիչներ Մհեր Մելոյանին, Ելիզավետա Տոնոյանին, Միլենա Տոնոյանին, Ամալյա Կարապետյանին, Սվետլանա Մարգարյանին, Օֆելյա Մաթոսյանին և Ինգա Ղուկասյանին, մարմնամարզիկներ Նանե Միքայելյանին և Ռոբերտ Գյուլումյանին, ինչպես նաև սեղանի թենիսը ներկայացնող Տիգրան Պետրոսյանին և Գևորգ Բեգլարյանին:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանին, հրաձիգ Նարե Գաբրիելյանին, բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանին, Արթուր Սահակյանին, Արարատ Հարությունյանին, բազկամարտիկ Վաչագան Հովհաննիսյանին, սամբիստներ Մայիս Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին, Աննա Այվազյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք է:

«Ձեր հաղթանակները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները ևս մեկ ապացույց են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև մարզիչներին անձնվեր աշխատանքի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ