Logo

Մարոտան գնահատել է Ինձագիի մարզչական տաղանդը

17:08 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մարզչական տաղանդը:

«Ինձագին անսովոր ճանապարհ է անցել: Նա ակումբ եկավ առանց ավելորդ աղմուկի և ապացուցեց, որ հրաշալի մասնագետ է: Նա 10-12 տարի փոքր է թոփ մարզիչներից: Սիմոնեն հաղթահարեց քննադատությունն ու ճնշումը, նրա կառուցած խաղին հետևելը հաճույք է պատճառում:

Մենք կշարունակենք վայելել այդ հաճույքը և հույս ունենք, որ Ինձագին երկար կմնա մեզ հետ»,- Mediaset-ի հետ հարցազրույցում նշել է հանրահայտ ֆունկցիոները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» տանը նվազագույն հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Նախորդ մրցաշրջանում «Ներաձուրին» հասել էր եզրափակիչ, որտեղ պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ