Logo

Մարոտա. «Այժմ Իտալիայում անհնար է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստների տրանսֆերը»

20:28 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան խոստովանել է, որ Իտալիայի Ա Սերիան ներկայացնող ակումբները չեն կարող աստղային տրանսֆերներ իրականացնել, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Ակնհայտ է, որ այժմ Իտալիայում անհնար է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստների տրանսֆերը։ Մեր առաջնությունը կարծես «անցումային» լինի բոլորի համար»,- ասել է 68-ամյա ֆունկցիոները։

Կիլիան Մբապեն 2024թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում ՊՍԺ-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ» և «Արքայական ակումբում» անցկացնում է իր երկրորդ մրցաշրջանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ