Logo

Մարոկոն ցանկանում է ընդունել ԱԱ-2030-ի եզրափակիչը

21:57 / 05.10.2023Ֆուտբոլ
null

Մարոկոն ցանկանում է ընդունել աշխարհի 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2030 թվականի մունդիալն անցկացվելու է 6 երկրներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Պարագվայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկոյում:

Մարոկոյի 6 քաղաքներ՝ Ագադիրը, Մարակեշը, Կասաբլանկան, Ռաբաթը, Տանժերն ու Ֆեսը մրցաշարի որոշ խաղեր ընդունելու թեկնածուներ են, ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆաուզի Կեկյան հայտարարել է, որ կցանկանար եզրափակիչն անցկացնել իր հայրենիքում, իսկ եթե չստացվի, ապա կիսաեզրափակիչներից մեկը:

Եզրափակիչը կարող է կայանալ Պորտուգալիայում կամ Իսպանիայում: Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում տեղի են ունենալու միայն այդ երկրների հավաքականների առաջին տուրի խաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ