Logo

Մարոկկոյի հավաքականի մարզիչ. «Մենք այս մրցաշարի Ռոկի Բալբոան ենք»

14:24 / 11.12.2022Աշխարհի առաջնություն
null

Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո գնահատել է իր թիմի շանսերը Մունդիալում:

«Գիտեինք, որ մրցելու ենք աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ: Ավելի բարդ էր, քան Իսպանիայի դեմ խաղը: Մենք գերազանց թիմ ենք՝ մեծ սրտով: Մեր հաղթանակի ցանկությունն ու խաղի նկատմամբ կիրքը մի քանի անգամ ավելի շատ էր: 

Հպարտանում եմ այս տղաներով, որոնք տաղանդավոր են և ունեն հիանալի խաղային որակներ: Մեր թիմին սիրում են բոլորը: Փողը չէր կարող հաղթել մեր ցանկությանն ու հավատին: Բելգիա, Խորվաթիա, Կանադա, Իսպանիա, Պորտուգալիա. այս թիմերի դեմ խաղերում 1 գոլ ենք բաց թողել: Մենք այս մրցաշարի Ռոկի Բալբոան ենք: Ամբողջ Աֆրիկա մայրցամաքը երկրպագում է մեզ»,- Ռեդգրագիի խոսքը փոխանցում է Record-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականը դեկտեմբերի 14-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա